«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հաղթեց նոկաուտով

Հաղթեց նոկաուտով
13.11.2018 | 02:45

Բրիտանացի Թոնի Բելյուի հետ պայքարում Ալեքսանդր ՈՒսիկն առաջին ծանր քաշային կարգում պահպանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, WBC, IBF, WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը: Սա ուկրաինացի մարզիկի առաջին մենամարտն էր աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո: Նկատենք, որ մինչև որոշակի փուլ բրիտանացին կարողացել է արժանի դիմադրություն ցույց տալ՝ այն ուղեկցելով հասուն մարզիկին ոչ վայել պահվածքով ու այլնով, սակայն ՈՒսիկը պրովոկացիայի չի ենթարկվել ու, մեթոդապես ավելացնելով ճնշումը, հանդիպումն ութերորդ ռաունդում ավարտել է նոկաուտով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ